Տակեշի Կիտանոյի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել. Առողջական խնդիրներ ունի

Տակեշի Կիտանոյի հետ նախատեսված հանդիպումը չեղարկվել.  Առողջական խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր, ճապոնացի հայտնի ռեժիսոր և հաղորդավար Տակեշի Կիտանոյի հետ Կինոյի տան մեծ դահլիճում նախատեսված հանդիպումը չեղարկվել է վարպետի առողջական խնդիրներից ելնելով։

«Պարոն Կիտանոն, հայցելով հանդիսատեսի ներողամտությունը, հավաստիացրել է, որ այնուամենայնիվ ներկա կգտնվի երեկոյան իր նոր ֆիլմի պրեմիերային»,-ասվում է կիոնփառատոնի հաղորդագրության մեջ։

Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները, ժամանակակից հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Լավ Դիասը, ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ Տակեշի Կիտանոն, բրիտանացի հայտնի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը և այլոք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---