ՀՀ դրոշին ներկայացվող պահանջներն առաջարկվում է խստացնել![]() 11 հուլիսի 2023 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով «ՀՀ դրոշի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ներկայացրել է հիմնական կարգավորումները։ Գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, դրոշի ներքևի մասը պետք է գետնից գտնվի 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանված դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար, մասնավորապես, տուգանքի նշանակում 30,000-50,000 դրամի չափով: Նշված կարգավորումները տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Պաշտոնատար անձանց աշխատասենյակներում և այլ վայրերում տեղադրված դրոշների պարագայում խախտումները վարչական պատասխանատվության ենթակա չեն: Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն՝ պետական նշանակության շենքի վրա, թե՝ այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը Վարչական դատարանի փոխարեն վերապահվելու է Ոստիկանությանը: Պատգամավորները հարցադրումներում անդրադարձել են բակերում տեղադրված դրոշների ոչ պատշաճ վիճակին, խախտման դեպքում մինչ վարչական պատասխանատվությունը նախազգուշացում կիրառելու նպատակահարմարությանը, օտարերկրյա կազմակերպության կողմից իր տարածքում պարտադիր նաև ՀՀ դրոշի տեղադրմանը և այլ խնդիրների: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |