Հայ մարմնամարզուհին 4-րդ տեղն է զբաղեցրել գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի Գավաթին27 ապրիլի 2009 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Բելգիայում խաղարկվեց գեղարվեստական մարմնամարզության ակումբների Եվրոպայի Գավաթ-2009-ը: Առաջին անգամ այդ սպորտաձեւում առանձնացավ Հայաստանից ներկայացուցիչ 9-ամյա մարմնամարզուհի Բելա Վարդանյանը` զբաղեցնելով երկու չորրորդ տեղեր (օղակ եւ գնդակ) ու մեկ հինգերորդ տեղ (պարան):Առաջին երկու տեղերը զբաղեցրեց Բելգիան, երրորդը` Էստոնիան, պարանի անվանակարգում չորրորդ տեղը հասավ Հորվաթիային: Իր մարզիչ Աննա Աբրահամյանի հետ միասին հաղթողը հայուհին Հայաստան վերադարձավ գավաթով: Բելան ծնվել է Տաշքենդում` հայ-ռուսական ընտանիքում, որը Հայաստան է տեղափոխվել կես տարիր առաջ: 9-ամյա մարմնամարզուհին մարզվում էր Տաշքենդի քաղաքային ֆիզկուլտ-սպորտային արհմիությունների ընկերակցությունում: Չնայած իր տարիքին, Բելան գեղարվեստական մարմնամարզության 2-րդ հասուն կարգ ունի: Զբաղվելով այդ սպորտաձեւով ավելի քան չորս տարի` նա շատ անգամ է դափնեկիր եղել: Դա դեռատի մարմնամարզուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում, ինչպես նաեւ ակնառու հաջողություն է «Հայ մարզիկներ» ակումբի համար, որտեղ մարզվում է Բելան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |