Ալիևը դեմ է Երասխում գործարանի կառուցմանը․ Կոչ է անում Երևանին «հրաժարվել վտանգավոր գործելաոճից»![]() 12 հուլիսի 2023 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել է Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին՝ կոչ անելով Երևանին «հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից»։ Նա ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում Էսպոյի կոնվենցիայի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այնտեղ ասվում է, որ սահմանների մոտ այնպիսի ձեռնարկությունների կառուցումը, որոնք կարող են աղտոտման աղբյուր համարվել անդրսահմանային գետերի համար և բնապահպանական վտանգ ներկայացնել, պետք է համաձայնեցվեն հարևան երկրների հետ, և մենք պահանջում ենք դա Հայաստանից»,-ասել է նա։ Ըստ նրա, ադրբեջանական ՀԿ-ներն արդեն դիմել են ՀՀ իշխանություններին գործարանի կառուցման հարցով։ «Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չպետք է մի կողմ քաշվի։ Պետք է տեսնել, թե որ կազմակերպություններին է պետք դիմել պաշտոնական, պետական գծով, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ վտանգավոր գործելաոճից։ Եթե ինչ-որ ձեռնարկություն են ուզում կառուցել, դա նրանց ներքին գործն է, բայց եթե այն մեր սահմանից 500 մետրի վրա է և այնտեղ վտանգավոր նյութեր են օգտագործվելու, դա արդեն մեր հարցն է»,-ասել է Ալիևը։ Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |