Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում բավական կոշտ է27 ապրիլի 2009 - 20:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահն իր դիրքորոշման մասին բավական կոշտ հայտարարեց. հայ-թուրքական սահմանի բացումը պետք է տեղի ունենա մինչեւ աշուն: Դա Թուրքայի վրա յուրօրինակ ճնշման փորձ է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ճանապարհային քարտեզը կհրապարակվի, բայց հասարակության մեջ դժգոհության ալիք ամեն դեպքում լինելու է: «Նույնիսկ եթե ճանապարհային քարտեզում լինի բազմապատկման աղյուսակ, ապա դա էլ քննադատություն կառաջացնի իշխանությունների հասցեին»,- նշել է հայ քաղաքագետը: Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ հայ հասարակության մեջ եւ սփյուռքում դժգոհության աճող ալիքը պետք է մարել:«Ինչ վերաբերում է համաձայնագիրը ստորագրելու օրվան, ապա այն պետք է լինի ապրիլի 16-ի եւ 24-ի միջեւ: Մինչեւ ապրիլի 16-ը կողմերը դեռ պատրաստ չէին, իսկ ապրիլի 24-ից հետո ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի լույսի ներքո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիր կարող է եւ չկնքվեր»,- ասել է Իսկանդարյանը: Ապրիլի 23-ին հրապարակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիրը Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |