Ալիև․ Ժամանակն է` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարություններն ամրագրվեն թղթի վրա

Ալիև․ Ժամանակն է` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարություններն ամրագրվեն թղթի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ սպասվելիք բանակցությունների մասին, ասել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ դրական առաջխաղացում կա։

Նա ասել է, որ եկել է ժամանակը, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններն ամրագրվեն թղթի վրա», գրում է Interfax.az-ը։

«Եթե նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա ընթացիկ տարվա մայիսին ավելի հեռուն է գնացել՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը, ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Դա պետք է գնահատել որպես դրական փաստ։ Այժմ եկել է ժամանակը, որ այդ խոսքերն ամրագրվեն թղթի վրա, որպեսզի դրվեն ստորագրություններ և հաստատվեն հարաբերություններ»,-ասել է նա։

Ալիևն ասել է նաև, Ադրբեջանը շարունակելու է ջանքերն այդ ուղղութայմբ։

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ պարզ է, տրամաբանական և հենվում է միջազգային իրավունքի վրա։ Համարում եմ, որ այդ սկզբունքների հիման վրա կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր։ Ամեն դեպքում, կարծում եմ, նման հնարավորություն կա»,-ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ հակառակ կողմն էլ պետք է պատրաստ լինի դրան և «պետք է բառացի ասվող սկզբունքները շարադրի նաև թղթի վրա»։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---