Մահացել է Միլան Կունդերան12 հուլիսի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - 95 տարեկանում մահացել է չեխական ծագումով ֆրանսիացի գրող Միլան Կունդերան՝ XX դարի մեծագույն վիպասաններից մեկը։ Նա ինքն իրեն համարում էր ֆրանսիացի գրող և պնդում էր, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի «որպես ֆրանսիական գրականության մաս և այդպիսին ներկայացվի գրախանութներում»։ Նոբելյան մրցանական Կունդերան այդպես էլ չստացավ, սակայն ընթերցողների լայն ճանաչումն ուներ։ Նա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Կունդերայի ամենահայտնի ստեղծագործությունը «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերեն։ Կունդերայի գրքերը Չեխոսլովակիայում արգելված են եղել մինչև 1989 թվականի թավշյա հեղափոխությունը, երբ կոմունիստական ռեժիմը տապալվել է։ Նա ծպտված է ապրել և հազվադեպ է երևացել լրատվամիջոցներով։ Չնայած իր առաջին բանաստեղծական փորձերը կոմունիստական էին, Կունդերայի վեպերը հնարավոր չէ գաղափարախոսական դասակարգման ենթարկել։ Նա ինքը շարունակ պնդում է, որ ինքը վիպասան է, ոչ թե քաղաքական կամ դիսիդենտ գրող։ Քաղաքական մեկնաբանություններն անհետացել են նրա վեպերից (հատկապես «Կեցության անտանելի թեթևությունից» հետո), բացի այն դեպքերից, երբ անդրադառնում է ավելի լայն փիլիսոփայական թեմաների։ Սկզբնական շրջանում գրել է չեխերեն։ 1993 թվականից սկսած անցել է ֆրանսերենի։ 1985 թվականի և 1987 թվականի միջև վերանայել է իր ավելի վաղ գործերի ֆրանսերեն թարգմանությունները։ Արդյունքում, նրա բոլոր գրքերի ֆրանսերեն տարբերակները համարվում են բնօրինակներ։ Photo. Getty Images Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը |