Գրիգորյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է են ՀՀ ԶՈւ բարեփոխումների գործընթացը![]() 12 հուլիսի 2023 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերը քննարկել են ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը։ ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս` Գրիգորյանը ներկայացրել է Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի: Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |