ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Իշխանասարի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն  կրակ է բացել Իշխանասարի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն:

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
---