ՖԻԴԵ-ի Գրան-պրի. Վլադիմիր Հակոբյան - Պյոտր Սվիդլեր` արագ ոչ ոքի

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Նալչիկի Գրան-պրի մրցաշարի չորրորդ շրջանի 11-րդ փուլում սեւերով ոչ ոքի է խաղացել ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Հակոբյան - Սվիդլեր հանդիպումն ավարտվեց պարտիայի 22-րդ քայլում եւ դարձավ 11-րդ փուլի ամենաարագ պարտիան:



Այսպիսով, Վլադիմիր Հակոբյանը 11-րդ փուլից հետո հավաքեց 6 միավոր: Իսկ Սվիդլերը վաստակել է 5,5 միավոր: Հակոբյանի համար այս ոչ ոքին վեցերորդն է ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի չորրորդ փուլի շրջանակներում:



11-րդ փուլի մնացած պարտիաները շարունակվում են:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---