Երեւանյան դպրոցներից մեկի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Գերմանիայում

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի թիվ 6 միջանակարգ դպրոցում կայացել է կրթական ոլորտի ծրագրի շնորհանդեսը: Դեռեւս 2006 թվականից այս դպրոցը հանդիսանում է գերմաներենիդիպլոմ տրամադրող դպրոց եւ որպես այդպիսին իրավասու է գերմաներենի մեծ ժամաքանակ ունեցող աշակերտներին գերմաներենի դիպլոմ (DSD) ստանալու հնարավորություն ընձեռել:



Բացի այդ, թիվ 6 դպրոցը գործընկերություն է հաստատել Գերմանիայի Դրոյսիգ քաղաքի դպրոցի հետ: Այս տարի նույնպես դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները մի քանի օրով կմեկնեն այնտեղ:



Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության նախարարության ու պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ:



Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ բազմազան մշակութային ծրագիր է ներկայացնում ամբողջ Հայաստանում:Այդ շրջանակում մարտի 17-ին արդեն տեղի է ունեցել Սարդարապատի դպրոցի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---