Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:



Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը եւ ՀՀ -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կատարման ընթացքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---