ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը՝ Մատենադարանի տնօրեն![]() 17 հուլիսի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին։ Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև, գրում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ինստիտուտի աշխատակիցների դիմում էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից։ Նրանք խնդրել են վերանայել կառավարության որոշումը։ Հունիսի 26-ին «Մատենադարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարել էր Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |