Արցախի ԱԺ նախագահը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին

Արցախի ԱԺ նախագահը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին։

Հուլիսի 17-ին` ժամը 23:00-ին, Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն էր հրավիրել և հայտնել, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:

«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Հուլիսի 17-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին, որպես ծայրահեղ քայլ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---