ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է երկկողմ գործակցության մի շարք հարցեր![]() 18 հուլիսի 2023 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |