Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 18 հուլիսի 2023 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի վերաբերյալ հանձնաժողովի հաշվետվության մեջ, հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։ «Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում, հայտնում է Sputnik Արմենիան։ Փաստաթղթում Թուրքիային ուղղված ևս մեկ կոչ կա, այն է` ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։ Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերից։ Հանձնաժողովը կոչ է արել շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը, և ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |