Երևան-Երասխ ճանապարհին ավտովթարի զոհերի թիվը հասել է 3-ի․ Քրգործ կա![]() 19 հուլիսի 2023 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում 5 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ: «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43 ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են: «Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։ Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |