Սահմանազատման հանձնաժողովի հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ![]() 19 հուլիսի 2023 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրի հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնել են կառույցից։ Ավելին, ինչպես հայտնել են Գրիգորյանի գրասենյակից, հայտնի չէ նաև հաջորդ հանդիպման վայրն ու օրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |