ՄՊՀ-ն զեղչերի առնչությամբ 35 վարույթ է հարուցել․ Նշանակվել է մոտ 86․2 մլն դրամի տուգանք

ՄՊՀ-ն զեղչերի առնչությամբ 35 վարույթ է հարուցել․ Նշանակվել է մոտ 86․2 մլն դրամի տուգանք

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում՝ ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022-ի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ:

«Ուսումնասիրվել է մոտ 80 ակցիա, այդ թվում՝ զեղչեր, արդյունքում հարուցվել է 35 վարույթ: Դրանցից 34-ն ավարտվել են, 1-ը դեռևս ընթացքի մեջ է, հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Ավարտված 34 վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել է կիրառել արագացված վարույթներ:

Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է մոտ 86․2 մլն դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։

24 ակցիաjի, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---