Հայ-թուրքական հայտարարությունը Հայաստանի նորագույն պատմության ամենավիճահարույց փաստաթուղթն է27 ապրիլի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համատեղ մշուշոտ հայտարարությունը մեր պետականության նորագույն շրջանի (1991-2009թթ.) արտաքին քաղաքականության առ այսօր եղած ամենավիճահարույց փաստաթուղթն է: Խիստ խնդրահարույց է հայտարարության ստորագրման ամսաթիվը, միանգամայն անընդունելի է այն հասարակությանը ներկայացնելու ձեւը - մեծապես կասկածելի են ակնկալվող օգուտները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Մոդուս Վիվենդի» հասարակագիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը: «Եթե թուրքերի կողմից պարբերաբար եւ հետեւողականորեն տարածվող տեղեկություն-նախապայմաննեից թեկուզ եւ մեկը ճիշտ լինի, ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության որպես ինքնուրույն քաղաքական միավորի, եթե ոչ վերջը, ապա վերջի սկիզբը»,-ասել է Արա Պապյանը: Ըստ նրա, այս աղմկհարույց գործընթացում խոսքը գնում է ոչ թե «հայ-թուրքական սահմանի բացման մասին», այլ Ախուրյան-Դողուկապի երկաթուղային - Մարգարա-Իգդիր ցամաքային սահմանային անցումնակետերի հնարավոր բացման մասին: «Բանակցային գործընթացի նպատակն ակնհայտորեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այն է Թուրքիայի եւ մի շարք երկրների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այլ ընդամենը երկու մասնավոր հարցի, որ է սահմանային երկու անցումնակետի հնարավոր բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ուստի նման փաստաթուղթը պիտի ստորագրվի ոչ թե միջպետական կամ միջկառավարական, այլ միջգերատեսչական մակարդակով»,-ասել է Պապյանը` հավելելով, որ Միացյալ Նահանգներ - Թուրքիայի Հանրապետություն միջպետական հարաբերությունները հաստատվել են ոչ թե միջազգային պայմանագրով, քանի որ Սենատը դեմ էր Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների հաստատմանն առանց Վիլսոնի իրավարար վճռի իրականացման, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարություն Թուրքիայի Հանապետւթյան արտաքին գործերի նախարարություն միջգերատեսչական փաստաթղթով` 17 փետրվարի, 1927 թվակիր մոդուս վիվենդիով: Եթե Թուրքիան հրաժարվի այդ մակարդակով - այդ ձեւով առաջ ընթանալուց, ապա դա ցույց կտա, որ թուրքերի նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների թեկուզեւ մասնակի կարգավորումն է, այլ մեզ դիվանագիտական ծուղակի մեջ գցելով, առավելագույն օգուտներ քաղելն ու խորամանկորեն մեզանից իրենց ցանկալի նախապայմանների իրականացման կորզումն է: Այս երկու մանր հարցում էլ Միացյալ Նահանգները պարավոր են թիկունք կանգնել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ՀՀ նախագահը, գոնե այս տարվա համար, ԱՄՆ-ի նախագահին պատրվակ տվեց չկատարելու իր ընտրողներին տված անսակարկ խոստումը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |