Հրավերն ընդունելիս Թուրքիայի Ուշուի ֆեդերացիան գիտեր, որ մրցաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին27 ապրիլի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը մեկնաբանել է Թուրքիայի հավաքականի հրաժարվելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մրցաշարին մասնակցելուց: Նրա խոսքերով, պաշտոնական վարկածով թուրք գործընկերները հրաժարվել են այն պատճառով, որ Երեւանի մրցաշարը համընկնում էր Թուրքիայում ուշուի առաջնության մեկնարկին: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հավաքականին, ապա ես, ի հեճուկս ադրբեջանական մամուլի հայտարարություններին, վստահությամբ հայտարարում եմ, որ մենք Թուրքիայի Ուշուի ֆեդերացիային հրավեր ենք ուղարկել մրցաշարի լրիվ անվանումով, այսինքն Թուրքիայի ֆեդերացիան տեղյակ էր, որ Երեւանի մրցաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ ընդունել էր հրավերը, բայց հետո հրաժարվեց` պատճառաբանելով իրենց հանկարծակի սկսված ուշուի մրցաշարով»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդում է Տիգրան Չոբանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |