Վարդանյան․ Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում![]() 21 հուլիսի 2023 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Արցախի Ազգային ժողովը հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Նա հավելել է, որ դրան պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնցից մեկն է՝ պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան նոր համաձայնագրի ստորագրում։ «Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով. -ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ամբողջ փաթեթը; -Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության; -Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը; -Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը; -Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին; -Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում; -Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից; -Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»,-ասվում է գրառման մեջ։ Արցախի ազգային ժողովը կոչով դիմել է ՀՀ–ին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՀ-ում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Նշվում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օժտված չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգության և կայունության շարունակական վտանգման համար։ ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |