ԱՀ պետնախարար․ Հուլիսի 25-ին համաժամանակյա հանրահավաքներ կլինեն Ստեփանակերտում և Երևանում

ԱՀ պետնախարար․ Հուլիսի 25-ին համաժամանակյա հանրահավաքներ կլինեն Ստեփանակերտում և Երևանում

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում: Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»,-ասվում է գրառման մեջ։

Երևանում հուլիսի 24-ի վաղ առավոտից բողոքի իրազեկման ակցիաներ են իրականացվել՝ մասնակիցները փողոցներ են փակել՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք քաղաքացիներին կոչ են արել մասնակցել հուլիսի 25-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---