Վաղ առավոտից բողոքի ակցիաներ են Երևանում` հաջակցություն Արցախի![]() 24 հուլիսի 2023 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում վաղ առավոտից բողոքի իրազեկման ակցիաներ են իրականացվել՝ մասնակիցները փողոցներ են փակել՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք քաղաքացիներին կոչ են արել մասնակցել հուլիսի 25-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։ «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները, միանալով արցախյան համաժողովրդական շարժմանը, մի քանի րոպեով փակել են Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկը: Նրանց ձեռքներին պաստառներ են, որոնց վրա գրված է` «Մենք Արցախի կողքին ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը», հայտնում է Sputnik Արմենիան։ Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց կարճաժամկետ ակցիաների նպատակն է Հայաստանի քաղաքացիներին, երևանցիներին իրազեկել, թե ինչ վիճակում են Արցախի մեր հայրենակիցները: «Մենք կարող ենք 5 րոպեով արգելափակել երթևեկությունը, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնենք, թե ինչ է կատարվում Արցախում», - լրագրողների հետ զրույցում ասել է Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակը մեկն է` հնարավորինս շատ քաղաքացիներ միանան իրենց։ Պետրոսյանը հետագա գործողությունների մասին մանրամասներ չի հայտնել։ Շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակել են նաև Խանջյան և Գրիգոր Լուրսավորչի փողոցները։ Նրանք ակցիան ավարտել են Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում և քաղաքացիներին կոչ արել հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում։ Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |