Քերոբյան․ 1 տարում հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակն ավելացել է մոտ 20%-ով

Քերոբյան․ 1 տարում հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակն  ավելացել է մոտ 20%-ով

PanARMENIAN.Net - Մեկ տարում Հայաստանում հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակն ավելացել է մոտ 20%-ով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Gastro Business Expo & Forum-ի ընթացքում ներկայացրել է սննդի և զբոսաշրջության ոլորտներում 2023-ին գրանցված հաջողություններն ու բարձր ցուցանիշները։

Մեկ տարվա մեջ մոտ 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը և հիմա արդեն ոլորտում ներգրավված է մոտ 30,000 մարդ։

Զբոսաշրջության ոլորտում ևս այս տարի գրանցվել է բարձր աճ. եթե 2022 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան այցելած անձանց քանակը 600 հազարից պակաս էր, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2 միլիոնը։

Պետությունը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առաջիկայում կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---