Թովմասյան․ 536,898 մարդ ստորագրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում![]() 24 հուլիսի 2023 - 16:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ամփոփելով մայիսի 3-ից իր նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները, ասել է, որ այս պահին հավաքվել է 536,898 ստորագրություն։ «Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք և սա նշանակում է, որ այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով»,-ասել է նա, գրում է Factor․am-ը։ Նա նշել է, որ ակցիայով փորձել է հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ այն է՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանով են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։ «Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Դա են ապացուցում թվերը, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», –նշել է նա։ Պատգամավորը տեղեկացրել է, որ ըստ ԿԸՀ տվյալների, ՔՊ-ն ունի 3000 համակիր, այսինքն՝ չի կարող 3000 անդամ, համակիր ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի և 13 մլն հայերի ճակատագիրը: «Երբ ես Բրյուսելում էի, իմ ստորագրահավաքից մեկ ամիս առաջ, այնտեղ ամենաբարձրասիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենք ինձ բացատրեցին, որ գիտեք՝ ձեր երկրի վարչապետն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք այստեղ խոսում եք արցախցիների ինքնորոշման իրավունքից։ Ես բացատրեցի, որ Նիկոլ Փաշինյանը չունի լիազորություն այդպիսի թեզեր առաջ տանելու, քանի որ ՔՊ-ն նախ իր նախընտրական ծրագրում չի արձանագրել այդպիսի բան։ Այսինքն՝ ՔՊ-ն խաբել է ընտրողներին, նրանք նախընտրական ծրագրում գրել են՝ անջատում հանուն փրկության, բայց իշխանության գալուց հետո նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Բացի դրանից՝ Նիկոլ Փաշինյանը, իսկապես, չունի այդ լեգիտիմությունը։ Ես հասկացա, որ մեր միջազգային բոլոր գործընկերներն ունեն որևէ փաստական գործիք ի ցույց դնելու կարիք։ Դրա համար ես եկա ու նախաձեռնեցի այս ստորագրահավաքը, որին հետո միացան շատ կամավորներ, նաև ՀՀԿ-ի երիտթևը»,- նշել է Թովմասյանը։ Պատգամավորը նաև հայտնել է, որ մոտավորապես 120 հոգի մերժել է ստորագրել այս փաստաթուղթը, իսկ 5 հոգի Նիկոլ Փաշինյանի թեզն է առաջ տարել և հայտարարել, թե Արցախի համար թող մտածեն նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |