Անհետ կորածների ծնողերը փակել են Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը![]() 26 հուլիսի 2023 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ նրանց չի ընդունել։ Ծնողները նախորդ շաբաթ ևս փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։ Ծնողները հայտարարել են, որ պողոտան փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ընդունել, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մեզ նախորդ շաբաթ խոստացան, որ վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն, բայց խաբեցին։ Մենք ճանապարհը չենք բացելու, քանի դեռ մեզ չեն ընդունել ու մեր հարցերին չեն պատասխանել»,–ասել է անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը։ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Սևան Քոչարյանը ծնողներին առաջարկել է հանդիպում կազմակերպել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ, սակայն ծնողները հրաժարվել են։ «Մենք 10 օր առաջ ևս մեկ անգամ հանդիպեցինք Սանամյանի հետ, մենք հոգնել ենք ստախոսներից, 3 տարի է նրանք միայն խոստումներ են տալիս ու մեզ ճանապարհում։ Մենք հանդիպում ենք պահանջում միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում զոհված և անհետ կորած մյուս զինծառայողների ծնողներին միանալ իրենց ակցիային, որպեսզի բոլորի ձայնը լսելի դառնա։ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորածների առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: Photo: Lilian Galstyan Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |