Զախարովա․ ՆԱՏՕ-ի ներգրավումն ապակայունացում կբերի Հարավային Կովկաս![]() 26 հուլիսի 2023 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ և հայտարարել, որ ՆԱՏՕ-ի ներգրավումն ապակայունացում կբերի տարածաշրջան։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի միջամտությունը երկար ժամանակով կհետաձգի կարգավորումը Հարավային Կովկասում, գրում է ՏԱՍՍ-ը։ Զախարովան այդպես է պատասխանել ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հաշվին ՀՀ-ում ԵՄ առաքելության ընդլայնման, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարության մասին հարցին, որ ՀՀ-ն ավելին էր ակնկալում ՀԱՊԿ-ից սահմանային միջադեպերի ժամանակ։ Զախարովան ասել է, թե «կանադացիների հայտնվելը Հայաստանում ակնհայտորեն հաստատում է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ինքնուրույնությունը կորցրած Եվրամիությունը զբաղված է ԱՄՆ և ՆԱՏՕ-ի շահերի սպասարկմամբ»։ «Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան, աճող հետաքրքրություն ունեն Հարավային Կովկասի հանդեպ։ Վստահ ենք, որ դաշինքի ներգրավումը տարածաշրջանի գործերին ապակայունացում կբերի և տևական ժամանակով կհետաձգի լիարժեք, լիակատար խաղաղ կարգավորումը»,-ասել է նա։ Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ Այս ամենն արտացոլված է հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարից՝ երկու տարի ժամկետով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |