Հայ հիմնադիր ունեցող Collectly ստարտափը 29 մլն դոլար է ներգրավել28 հուլիսի 2023 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Լևոն Բրուտյանի հիմնադրած և ԱՄՆ-ում գործող Collectly ֆինտեխ-ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների և հիվանդների միջև փոխհաշվարկների գործընթացը, 29 մլն դոլարով է փակել Series A ներդրումային փուլը։ Այս ներդրումից հետո ընկերության ընդհանուր կապիտալը հասնում է 34․1 միլիոն դոլարի, հայտնում է Արմենպրեսը։ Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures վենչուրային ընկերությունը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures-ի, Burst Capital-ի CABRA VC-ի և Davidovs VC-ի մասնակցությամբ։ Պասադենայում գործող ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին՝ Լևոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) և Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: TechCrunch-ը հաղորդում է, որ Collectly-ն օրական ավելի քան 300 հազար վճարում է մշակում, իսկ ընկերության շահույթն ամեն տարի եռապատկվում է։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |