Հայաստանի հավաքականը գլխավորում է շախմատի Մ-18 ԵԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի հավաքականը գլխավորում է շախմատի Մ-18 ԵԱ մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը գլխավորում է Ռումինիայում ընթացող շախմատի Մ-18 Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2․5:1․5 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի թիմին։ Հաղթանակներ են գրանցել Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը, ոչ ոքի է խաղացել Ռոբերտ Փիլիպոսյանը, պարտվել է Ալեքս Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանի թիմը 3 հաղթանակից և 1 ոչ ոքիից հետո 7 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---