Հայաստանի Պրեմիեր լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը29 հուլիսի 2023 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։ Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը և ձեռք են բերել համաձայնություն համագործակցել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր լիգա» անվանումը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով իրադարձությանը, նշել է․ «Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը։ Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»: IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ հույս ունեն, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև համագործակցությունը կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը։ «Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնություն էլ հաջող ընթացք կունենա, և մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - նշել է Մհեր Աբրահամյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |