Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհային քարտեզի մասին համաձայնագրի կնքումը շատ լավ նորություն է28 ապրիլի 2009 - 00:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհային քարտեզի մասին համաձայնագրի կնքումը շատ լավ նորություն է: Այդ մասին իր խմբագրականում գրում է The Finanacial Times-ը: «1915թ. փլուզվող օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ջարդի ու բռնագաղթից ի վեր առաջացած պատմական թշնամությունն ապակայունացնում էր տարածաշրջանը, թունավորում էր ներքին քաղաքականությունը, մեկուսացնում էր Հայաստանը եւ մթագնում էր Թուրքիայի հարաբերություններն Եվրոպայի եւ Ամերիկայի հետ: Այժմ շանս կա, որ վերքերը կարող են սկսել ամոքվել: Սակայն սկզբում նախազգուշացում: Անցած շաբաթ արված հայտարարություններն ոչ մի ակնարկ չեն պարունակում համաձայնագրի հստակ պայմանների կամ դրանց կատարման ժամանակացույցի վերաբերյալ: Կարծես թե, հայտարարությունը հապճեպ է արվել, թույլ տալու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 1915թ. կոտորածին նվիրված իր ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը: Սա խելամիտ նահանջ է նախընտրական արշավի ժամանակ որդեգրած իր դիրքորոշումից, ինչը թույլ է տալիս խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումից»,-ասվում է «Հայաստանի վիշտը» հոդվածում: «Այնուամենայնիվ, երկու կարեւոր հարց մշուշոտ է մնում: Պետք է ստեղծվի պատմական հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915թ. իրադարձությունները: Ի՞նչ է այն իրենից ներկայացնելու եւ ինչպե՞ս է գործելու: Եթե նա որոշի, որ կոտորածը ցեղասպանություն էր, կամ հակառակը, ցեղասպանություն չէր, միեւնույն է որոշումը կլինի պայթունավտանգ, եթե միայն կողմերը չորոշեն համաձայնվել արդյունքների հետ: Երկրորդը, պետք է հասկանալ, թե ինչ առաջընթաց պետք է գրանցվի Ղարաբաղի հարցում, որպեսզի Թուրքիան լիովին բացի սահմանը: Կարծես թե, Անկարայում եւ Երեւանում լուրջ մտադրություն կա առաջ ընթանալու ուղի գնտելու առումով, անկախ ընդդիմությունից, որը ներառում է նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ազդեցիկ հայկական սփյուռքը: Սակայն երկու կողմերի հանդեպ Վաշինգտոնի, Բրյուսելի, եւ գլխավորապես Մոսկվայի ճնշումը` առաջընթացի հասնելու պահանջով եւ համաձայնության հստակ ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, շարունակում է պարտադիր պայման մնալ: Միակ երկիրը, որը կարող է փորձել կանխել այդ առաջընթացը, կարող է Ադրբեջանը լինել, որը մտավախություն ունի, թե սահմանի բացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի շուրջ համաձայնության գալու կամ գոնե բուֆերային գոտուց զորքերն ետ քաշելու շուրջ: Սակայն 19 տարի տեւած սահմանի փակումը ոչինչ չտվեց, այդ համաձայնագրի կնքումն արագացնելու առումով: Հակամարտության բոլոր կողմերին հաշտեցում է պետք, ոչ դե դիմակայություն»,-գրում է The Finanacial Times-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |