Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող31 հուլիսի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք: Մինչև 20 տարեկանների պայքարում երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ): Կարապետյանը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ փոքր արծաթե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, իսկ Սահակյանը երկամարտում գրանցել է 311 կգ (171+140) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Սահակյանն արժանացել է փոքր արծաթե մեդալների: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը (73 կգ), երկամարտում գրանցելով 308 կգ (172 +136) արդյունք, դարձել է բրոնզե մեդալակիր: Պողոսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Մ20 տարեկանների ԵԱ-ում երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ)՝ 313 կգ (138+175) արդյունքով: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ)՝ երկամարտի 198 կգ (112+86) արդյունքով: Պոկում վարժությունում ևս հայ մարզուհին դարձել է փոքր բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մ20 տարեկանների պայքարում էլ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |