Մահացել է 1-ին պատերազմի ադրբեջանական խռովության կազմակերպիչ Սուրեթ Հուսեյնովը 1 օգոստոսի 2023 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, որին անվանում են նաև «խռովարար գնդապետ»։ Նա հուղարկավորվելու է Գյանջայում, թեև ապրում էր արտերկրում և մահացել է Թուրքիայում, գրում է Report.az-ը։ Հուսեյնովը Ադրբեջանի վարաչպետ է նշանակվել 1993 թ․ հունիսին և հեռացվել է պաշտոնից 1994-ի հոկտեմբերին։ Հուսեյնովը 1993-ի հունիսին զինված խռովություն է բարձրացրել որի արդյունքում պաշտոնանկ արվեց Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը և Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։ Ադրբեջանը գլխավորեց Նախիջևանից Բաքու վերադարձած Հեյդար Ալիևը, իսկ վարչապետի պաշտոնը ստացավ Սուրեթ Հուսեյնովը։ 1994-ի հոկտեմբերին զինված խռովության ժամանակ Հուսեյնովին մեղադրեցին խռովարարների հետ կապի մեջ։ Ալիևը մեղադրեց Հուսեյնովին Գյանջայում անկարգություններ հրահրելու մեջ։ Հուսեյնովին հեռացրեցին պաշտոնից, զրկեցին Ադրբեջանի ազգային հերոսի կոչումից, նա հեռացավ նաև Ադրբեջանից։ Ավելի ուշ նա արտահանձնվեց ՌԴ նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի կողմից, դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2004 թվականին Հուսեյնովին ներում շնորհվեց և նա ազատ արձակվեց արդեն նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |