Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբում

Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբում

PanARMENIAN.Net - «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն չկա, հայտնում է Sputnik Արմենիան։

Լուկաս Սելարայանը 97 հանդիպման է մասնակցել «Կոլամբուսի» կազմում՝ դառնալով 38 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։ Մասնակցել է 9 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---