Ucom շարժական ցանցի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն ՀՀ-ում է 2 օգոստոսի 2023 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ է հետևել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի՝ Ericsson ընկերության սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Դեռ օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում գլխավոր տնօրենը շեշտել է, որ «Յուքոմ» ՓԲԸ 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը և որ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։
«Նախօրոք տեղեկացրել ենք, որ սկսել ենք ցանցի վերազինման, զարգացման, արդիականացման և ընդլայնման աշխատանքները, որոնք բաղկացած են մի քանի փուլերից։ Առաջին փուլի առաջին մասի սարքավորումներն արդեն ժամանել են, դրանք հիմա բեռնաթափում ենք, իսկ պահեստից հետո դրանք տեղադրվելու են տարբեր կայաններում։ Ուզում եմ կրկին հիշեցնել մեր բաժանորդներին, որ մի փոքր համբերություն է անհրաժեշտ, որովհետև բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնելու ցանցում, որի ընթացքում ընդհատումներ կամ որակի անկում կարող է նկատվել, բայց վերջում մենք շարժական կապի ցանցի հիանալի որակ ենք ունենալու և հիանալի փորձառություն կապահովենք մեր աննման և սիրելի բաժանորդների համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։
Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |