Disney Plus-ը հրաժարվել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից 2 օգոստոսի 2023 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Disney Plus-ը որոշել է հրաժարվել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պահանջել էր Disney-ից չեղարկել ռազմական հանցագործի, բռնապետի և մարդասպանի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։ Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերածվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի բացառապես թուրքական կինոթատրոններում։ Ավելի վաղ Disney-ը հայտարարել էր, որ 6 էպիզոդից բաղկացած սերալի ցուցադրումը կմեկնարկի հոկտեմբերի 29-ից։ Սերիալի վրա ծախսվել է 8 մլն դոլար։ Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, թե Disney ընկերությունը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը։ Նա հավելել է, որ հայկական լոբբիի նպատակն է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |