Քերոբյան․ Իրանի տարածքով Հնդկաստանից ՀՀ տրանսպորտային միջանցք է մշակվում

Քերոբյան․ Իրանի տարածքով Հնդկաստանից ՀՀ տրանսպորտային միջանցք է մշակվում

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Իրանի տարածքով Հնդկաստանից Հայաստան տրանսպորտային միջանցք է մշակվում, և որ այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։

«Հնդկաստանի հետ հաղորդակցությունները դեռևս մինչև վերջ մշակված չեն, և լոգիստիկան հեշտ չէ: Հնդկաստանի հետ ապրանքաշրջանառությունն ունի հսկայական ներուժ, և, մեր առաջարկով և վարչապետի հրամանով, ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու Հնդկաստանից Եվրոպա նոր, արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունները», - ասել է Քերոբյանը լրագրողներին, հայտնում է ԱՌԿԱ-ն։

Նա նշել է, որ այդ խմբի ղեկավարն է, և նրա խնդիրն է ապահովել, որ Հայաստանի տարածքով ապրանքները հնարավորինս արագ և էժան հասնեն Հնդկաստանից Եվրոպա։

«Խումբն աշխատում է այս ուղղությամբ, և կարծում եմ, որ մինչև տարեվերջ արդեն կլինեն կոնկրետ առաջարկներ մեխանիզմների վերաբերյալ, թե ինչպես կարելի է արագ և համեմատաբար էժան միջանցք ստեղծել Հնդկաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ այնուհետև Եվրոպա բեռնափոխադրումների համար»,- ասել է նախարարը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---