Jump Dev Conference-ը Երևանում կմիավորի հայտնի ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայ մասնագետներին 7 օգոստոսի 2023 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին ՏՏ ոլորտի մասնագետների համար Երևանում կկայանա Jump Dev Conference-ը, որի ընթացքում աշխարհահռչակ մի շարք ընկերությունների՝ Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կպատմեն ոլորտի վերջին միտումների մասին։ Ընդգրկված թեմաները ներառում են լայն շրջանակ և անդրադառնում ոչ միայն ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, այլև cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և մի շարք այլ թեմաների: Jump Dev Conference-ը խոստանում է լինել ժամանակակից ինտերակտիվ միջոցառում, որը կմիավորի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական էնտուզիաստներին և կդառնա նեթվորքինգի ու փորձի փոխանակման հնարավորություն հայ մասնակիցների համար: Կոնֆերանսը նպատակ ունի խթանել համագործակցայնությունը ՏՏ ոլորտում, ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան միավորել ստեղծագործ մտքերը, սովորեցնել և ոգեշնչել միմյանց: Կոնֆերանսը կազմակերպվում է հայկական Ucraft ընկերության կողմից, որը գրանցել է մեծ հաջողություն միջազգային շուկայում: Ucraft-ի օգնությամբ միլիանավոր անհատներ և կազմակերպություններ կարողացել են ստեղծել կայք կամ օնլայն խանութ, ներկայանալ օնլայն հարթակում և ընդլայնել բիզնեսը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Միջոցառումն անցկացվելու է Altezza by Armenian Helicopters տարածքում: Մասնակցել ցանկացողները կարող են ձեռք բերել տոմսերը հատուկ արժեքով մինչ օգոստոսի 10-ը՝ այցելելով կայք, իսկ օգոստոսի 10-ից հետո կգործի տոմսերի այլ արժեք: Գործում են նաև հատուկ մասնակցության պայմաններ ուսանողների և կազմակերպությունների համար: Նախատեսվում է մասնակիցների ընդամենը 300 տեղ: Մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկա գտնվելու միջոցառման ոչ միայն ֆիզիկապես, այլև մետավերսում՝ իրական ժամանակում հետևելով միջոցառմանը վիրտուալ իրականության մեջ: Jump Dev Conference-ին, խոսնակներին, թեմաներին, անցկացման վայրին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կոնֆերանսի պաշտոնական կայքում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |