Կարեն Դուրգարյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն![]() 9 օգոստոսի 2023 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը: Այդ մասին տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից, հայտնում է Factor.am-ը։ «Հրամանը կլինի եռօրյա ժամկետում՝ սահմանված կարգով»,- հայտնել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ Դուրգարյանը 80 միավոր է հավաքել, իսկ Լիլիթ Պետրոսյանը՝ 59: Օպերայի տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 6 թեկնածու՝ թատրոնի ներկայիս տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանը, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանը և երաժիշտ Հակոբ Գասպարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |