«Ջրմուղ կոյուղի». Ստեփանակերտը սնուցող ջրառներում ջուրը սակավ է

«Ջրմուղ կոյուղի». Ստեփանակերտը սնուցող ջրառներում ջուրը սակավ է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի արդյունքում մայրաքաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն կա, հայտնում է «Ջրմուղ-կոյուղին»։

Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը և խնդրում բնակչությանը ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրն ու գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---