Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով. Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով. Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-14-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +42 աստիճան շոգ։

Օգոստոսի 12-15-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 11-14-ն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ն երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---