Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն![]() 11 օգոստոսի 2023 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600 քմ տարածքով վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան։ Ջերմատան հիմնադիրներն ընկերներ Դավիթն ու Վահանն են, ովքեր նախկինում աշխատել են բանկային ոլորտում։ Սկզբում միասին ստեղծեցին պլաստիկ շշերի, հետո՝ տարածաշրջանում անվադողերի վերամշակման եզակի գործարան, որի արդյունքում ստացվում է վառելիք, որով էլ ջեռուցում են ջերմատունը։ Ընկերներն աշխատանքը բաշխել են. Դավիթը զբաղվում է տեխնիկական հարցերով, Վահանը՝ ադմինիստրատիվ։ Գործում ամեն բան սովորում են սեփական փորձով։ Տեղանքը ընտրելիս հաշվի են առել, որ ջերմատունը լինի Հայաստանի արևոտ կողմերից մեկում։ «Հատիսի բարիքների» գործընկերն Ակբա բանկն է, որը հենց սկզբից հավատաց երկու ընկերոջ նորարար ջերմատուն ստեղծելու գաղափարին։ «Այս ամեն ինչն այսքան արագ չէր հաջողվի առանց վստահելի գործընկերոջ: Այս առումով Ակբա բանկն ու Ակբա Լիզինգն արագ կերպով արձագանքեցին ու «կիսեցին» մեր իննովացիոն ներդրումային գործը: Ոչ բոլոր իննովացիաներն են, որ կարող են հաջողել, բայց մեր գործընկերները վստահեցին ու շարունակում ենք համատեղ զարգանալ»,- նշում է «Հատիսի բարիքներ» ընկերության համահիմնադիր Դավիթ Քարամյանը: Այժմ լոլիկները սպառվում են միայն տեղական շուկայում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |