2023-ի ամենատարածված մասնագիտությունները![]() 11 օգոստոսի 2023 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Մասնագիտական ուղղվածություն ընտրելիս մարդիկ հաշվի են առնում մի շարք հանգամանքներ՝ սկսած ֆինանսական փոխհատուցումից մինչև կարիերայի աճի հնարավորություն իրենց երկրում, աշխատատեղերի քանակ և շատ ավելին։ IDBank-ն ու Staff.am-ը հավաքել են մի քանի ուղղություն, որոնք, կարծես, ամենատարածվածն են Հայաստանում 2023-ին։ Ինտերնետ մարքեթինգ Ինտերնետ մարքեթինգն այնքան լայն հասկացություն է, որ այս ուղղության ամենատարածված մասնագիտությունները ներառվել են մեկ բաժնում։ Միջազգային շուկայում այս ուղղության տակ ներառում են մի շարք նեղ մասնագիտություններ՝ մարքեթոլոգների, SMM-մասնագետների, քոփիրայթերների, գրաֆիկ դիզայներների, տվյալների վերլուծաբանների, SEO-մասնագետների։ Չնայած կարիք չկա առանձին-առանձին մանրամասնելու, թե ինչով են զբաղվում նշված մասնագետները, այնուամենայնիվ, կարելի է նշել, որ նրանք բոլորով միասին ապահովում են մեծ ու փոքր բիզնեսների, նախաձեռնությունների կայուն աճը թվային գործիքների միջոցով։ Տվյալների հսկայական բազաները ճկուն վերլուծելուց ու արժեքավոր եզրակացություններ անելուց սկսած մինչև համացանցում որակյալ գրավոր ու վիզուալ բովանդակություն ստեղծելը, նշվածները բոլորն էլ խիստ պահանջված մասնագիտություններ են մեր օրերում։ Մնում է միայն իսկապես շատ սիրել մասնագիտական սեփական ուղղությունը և պատրաստ լինել ուժեղ մրցակցության։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Չնայած նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ենթադրում են մասնագիտական ուղղությունների շատ ավելի լայն շրջանակ, այնուամենայնիվ, դրանցից ամենահայտնիներն են՝ վեբ ծրագրավորում, մեքենայական ուսուցում, որակի ապահովում, և շատ ավելին։ Իհարկե, ՏՏ ոլորտը Հայաստանում ունի բարձր աշխատավարձի և շռայլ արտոնությունների համբավ, բայց քչերն են պատկերացնում, որ «դափնիներին» հասնելու ճանապարհին անքուն գիշերներն անպակաս են։ Բացի այդ՝ արդար կլինի նաև նշել, որ մրցակցությունը վերջին տարիներին պարզապես ֆանտաստիկ մակարդակի է, և «ոլորտ մտնել» օբյեկտիվորեն շատ բարդ է։ Տրամաբանական է, իհարկե, որովհետև այս կարևորության ոլորտում պիտի իրենց տեղը գտնեն միայն բանիմաց մասնագետները և ամուր նյարդային համակարգով մարդիկ, որոնք պատրաստ են աշխատանքի լավ փոխհատուցումը վայելելուց բացի նաև տիտանական ջանքեր ներդնել աշխատանքի իրենց կտորի վրա։ Նախագծերի ղեկավարում Թարգմանությունն օտար է հնչում, բայց սա հենց բոլորին լավ ծանոթ Project management-ն է։ Ու եթե դեռ լավ չեք պատկերացնում, թե ինչ է անում նախագծերի ղեկավարը կամ մենեջերը, ապա իմացեք՝ նա ամենակարևոր ու որոշիչ մարդն է ցանկացած տեսակի նախագծի՝ իրականություն դառնալու ամբողջ ընթացքում։ Նախագծերի ղեկավարը հսկում և կառավարում է նախագծի ամբողջ գործընթացը՝ հաճախ մտքի գեներացումից, մասնագետներ ընտրելուց մինչև առկա անհրաժեշտ մասնագետների աշխատանքի համակարգում, աշխատանքի ճիշտ բաժանում, արված գործի հսկողություն, արդյունքների ամփոփում, ընթացիկ փոփոխությունների իրականացում, և, իհարկե, նախագծի վերջնական մեկնարկ ու իրականացում։ Այս հաստիքի մարդիկ միշտ «խառն են», բոլորին «բզում են, որ գործ անեն», բայց առանց նրանց ժամանակակից աշխարհում այլևս անհնար է։ Վաճառքներ Վերջինը հերթականությամբ, բայց ոչ կարևորությամբ․ վաճառքի մենեջերը ցանկացած ուղղության բիզնեսի դեմքն է ու հաջողության գրավականը։ Լինի դա ֆիզիկական որևէ ապրանքի արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող ընկերություն, թե տարատեսակ ծառայություններ մատուցող բիզնես, վաճառքի մենեջերներն այն մասնագետներն են, որոնք համաձայնեցված կերպով ճիշտ լույսի ներքո ներկայացնում են պրոդուկտը հաճախորդներին՝ բացատրելով, թե ինչու վերջիններս «չեն կարող ապրել առանց դրա»։ Չնայած շատերը կարծում են, որ վաճառքի մենեջերների գործում չափազանցության մեծ տոկոս կա, պետք է նշել, որ սա այդքան էլ արդար մոտեցում չէ։ Վաճառքի մենեջերները ոչ թե ուռճացնում են ու չափազանցնում, այլ ցույց են տալիս «ապրանքը» այն կողմից, որ կողմից այն հետաքրքրում է գնորդին։ Վաճառքի մենեջերների կարևորությունը գնալով աճելու է մեր երկրում, որովհետև բիզնեսի աշխարհում պետք է կարողանալ վաճառել։ Եթե կարդացիք մինչև վերջ, բայց չտեսաք ձեր երազանքների կամ արդեն ձեռք բերած մասնագիտությունը, մի հուսահատվեք, որովհետև այստեղ պարզապես թվարկված է մեր օրերում ամենահայտնի ու տարածված մասնագիտություններից չորսը։ Ցանկացած մասնագիտության մեջ կան աճի և հաջողության մեծագույն հնարավորություններ․ ձեզնից հասնում է շատ սիրել մասնագիտությունը, կանգ չառնել տեղում, միշտ փնտրել աճի հնարավորություններ և ճիշտ ներկայացնել ձեզ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |