ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին և չի սատարի որևէ քաղուժի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ բաց և բարդ քննարկումներ են եղել կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, արդյունքում որոշվել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու առաջիկա ընտրություններին։

«Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ. կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։ Եվ այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ», - նշել է Տոնոյանը։

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրացուցակներով։ Քաղուժերը մինչև օգոստոսի 13-ը փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ ունեն։ Քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին ու կտևի 24 օր։

 Ուշագրավ
---