Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց ղարաբաղյան հակամարտության լուծման28 ապրիլի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է եւ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Իշիկ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պրոֆեսոր Բյուլենթ Արասը: Նրա խոսքով, դա դժվար է, բայց հնարավոր է:«Վերջին ժամանակներս Թուրքիայում ձեւավորվում է Հայաստանի առավել դրական կերպարը: Ճիշտ է, դա վերաբերում է երկրի եվրոպական հատվածին, մեծամասնությունն, այնուամենայնիվ, գերապատվությունը տալիս է ադրբեջանցիներին` որպես արյունակից ազգ: Բայց հայերը նույնպես հարազատ են մեզ»,- ասել է Արասը: Դրա հետ մեկտեղ թուրք պրոֆեսորը նշել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ո'չ ԱՄՆ, ո'չ Ռուսաստանը: Միայն մենք ինքներս ենք հետաքրքրված այդ գործընթացում»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա թուրք պրոֆեսորը հայտնել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տուժել են ոչ միայն հայեր, այլեւ ուրիշ ազգեր, այդ թվում եւ թուրքեր: «Անցյալը պետք է թողնել պատմաբաններին եւ ապրել ներկայով: Ինչու՞ մենք պետք է միմյանց այցելենք Վրաստանի ճանապարհով, եթե կա կարճ ճանապարհը»,- նկատել է Բյուլենթ Արասը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |