Արսեն Զախարյանը կտեղափոխվի «Ռեալ Սոսյեդադ»

Արսեն Զախարյանը կտեղափոխվի «Ռեալ Սոսյեդադ»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»։ Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հայտարարել է, որ Զախարյանին արդեն կարելի է համարել իսպանական ակումբի ֆուտբոլիստ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ մարզչի, դա լավ շանս է Զախարյանի համար, սակայն նրա համար դժվար կլինի։

Ըստ Mundo Deportivo պարբերականի, «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է 12 մլն եվրո վճարել Զախարյանի համար, գումարած՝ տարբեր բոնուսներ։ Իսպանական ակումբն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները 20-ամյա կիսապաշտպանի հետ, որի պայմանագրի ժամկետը մի քանի տարի կլինի։

Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա հանդես է գալիս թիմի առաջին կազմում 2020-ից, նրա պայմանագրի ժամկետն ավարատվում է 2024-ի ամռանը։ Զախարյանը 7 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---