ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն տեսնում![]() 15 օգոստոսի 2023 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հայ - ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտարարել էր, թե Հայաստանը մեծ քանակությամբ ռազմատեխնիկա, ռազմամթերք և անձնակազմ է կուտակել հայ - ադրբեջանական սահմանին։ «Առաքելությունն ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ - ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազայից: Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Շարունակում ենք պարեկությունը տարածքում»,-ասվում է գրառման մեջ։ Հայաստանի ԱԳՆ-ն հակադարձել էր Բաքվին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին։ Հայաստանի արտգործնախարարությունը, որը վերստին Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |