Վրաստանում հոսանքազրկման պատճառով Հայաստանը զրկվել է ինտերնետից

PanARMENIAN.Net - Այսօր տեղական ժամանակով ժամը 15:20-ին Վրաստանի տարածքում վթար է եղել հանգույցներից մեկի էներգոմատակարարման ռեժիմում, որոնք մատակարարում էին օպտիկամանրաթելային մայրուղին, ինչի հետեւանքով Հայաստանը ժամանակավորապես զրկվեց ինտերնետից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են FiberNET Communications ընկերության տեխնիկական բաժնում: Վրացական կողմի խոսքերով, անսարքությունները լիովին կշտկվեն երկու ժամվա ընթացքում: Ներկա պահին ինտերնետը Հայաստան է մտնում արբանյակային կապի միջոցով:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---