Առաջիկա օրերին Արցախում հացի որոշակի սղություն է լինելու![]() 15 օգոստոսի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնել է, որ առաջիկա օրերին ԱՀ-ում հացի որոշակի սղություն լինելու։ «Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Արցախի բնակիչներին խնդրում են հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին հրատապ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ՝ արձագանքելով Հայաստանի դիմումին: նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին մասնակցելու նպատակով կլինի Նյու Յորքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |